• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Հունիս 2025 23:01
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախը, ԱՄՆ-ին օգնելով, իր լուման է ներդնում պանդեմիան հաղթահարելու համար․ Սարգսյան

Հարցազրույց,
01 Հուլիս 2020 17:46
Share69ShareShare
Արցախը, ԱՄՆ-ին օգնելով, իր լուման է ներդնում պանդեմիան հաղթահարելու համար․ Սարգսյան
telegram

Արցախի իշխանություններն Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ կուղարկեն Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։

Ինչպես նշում են Արցախյան իշխանությունները, օգնությունն, իհարկե, մեծ չի լինի և խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա COVID-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին։

ԱՄՆ-ին մարդասիրական օգնություն ուղարկելու գաղափարը պատկանում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանին, ով նշել էր, որ ամենահարմար պահն է՝ Արցախն օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին։

Armenia Today-ի հետ զրույցում Սուրեն Սարգսյանն ասաց, որ Արցախի կողմից ԱՄՆ-ին հումանիտար օգնություն տրամադրելը մի քանի կարևոր նշանակություն ունի՝

1․ Միացյալ Նահագներն աշխարհի միակ պետությունն է, Հայաստանից բացի, որ տարբեր տարիների տարբեր ծրագրերով օգնություն է տրամադրել Արցախին։

2․ Շատ կարևոր է ընդգծել, որ Արցախը, չնայած նրան, որ դեռևս չճանաչված, բայց արդեն կայացած պետություն է և կարող է օգնության ձեռք մեկնել համաշխարհային այնպիսի իրավիճակների ժամանակ, ինչպիսին կորոնավիրուսի համավարակն է։

3․ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում կորոնավիրուսային վիճակը ամենածանրերից է ու այնտեղ հայ համայնք կա, և կարծում են՝ շատ գեղեցիկ ժեստ կլինի թե՛ հայ համայքնին օգնելու, թե՛ Միացյալ Նահանգներին աջակցելու, թե՛ դիվանագիտական տեսանկյունից։

Հարցին, թե օգնության տրամադրումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա Արցախի հեղինակության վրա՝ որպես միջազգային ճանաչման ձգտող պետություն՝ քաղաքագետը նշեց, որ այստեղ խնդիրը ոչ այնքան միջազգային հանրությանն է վերաբերում, որքան՝ Միացյալ Նահանգներին և Արցախին։

«Արցախը կոնկրետ քայլեր է ձեռնակրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Բնականաբար, սա որպես նախադեպ կարող է լինել այլ պետությունների հետ հարաբերությունները խորացնելու համար»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքագետն ընդգծեց, որ այս օգնության տրամադրումը կարող են հայ լոբբիստներն ու հայամետ դիրքորոշում ունեցող կոնգրեսականներն օգտագործել ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության դադարեցման հարցը հօգուտ Արցախի կարգավորելու ուղղությամբ։

«Արցախը, լինելով փոքր ու չճանաչված պետություն, այդուհանդերձ իր փոքր լուման է ներդնում համաշխարհային առողջապահական տագնապալի իրավիճակը հաղթահարելու համար, և այդ փոքր ջանքերը միանշանակ կգնահատվեն»,- ասաց նա։

Հարցին, արդյոք Ադրբեջանը կփորձի հակազդել արցախյան իշխանությունների այս նախաձեռնությանը՝ քաղաքագետը նշեց․

«Այո, միանշանակ կփորձի, բայց այստեղ իրավիճակը մի փոքր այլ է․ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս Ադրբեջանը կփորձի հակազդել հումանիտար օգնության առաքմանը Միացյալ Նահանգներ, ինչի՞ն է Ադրբեջանը դեմ լինելու՝ հումանիտար օգնությա՞նը, թող դեմ լինի ու այդ մասին խոսի, իսկ աշխարհը կտեսնի, որ Ադրբեջանը հումանիտար աջակցությանը դեմ է։ Կարծում եմ՝ սա համաշխարհային հանրության համար մեծ ասելիք կլինի Ադրբեջանի ու նրա քաղաքականության մասին։ Եթե խնդիր առաջանա «Made in Artsakh» մակնշման մասով, ապա կարելի է մակնշում անել «Made in Armenia», որպեսզի հեշտ լինի արտահանել, բայց փաթեթների վրա գրել «Աջակցություն Արցախի ժողովրդի անունից» այնպես, ինչպես ամերկացիներն են USAID-ի օգնության պարագայում գրում՝ «Աջակցություն ամերիկյան ժողովրդի անունից»»։

Վարդուհի Մկրտչյան

telegram

Առնչվող Նորություններ

«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

01 Հունիս 2025 13:54

Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնի նպատակն է ուշադրություն հրավիրել երեխաների իրավունքների, բարեկեցության և պաշտպանության վրա։ 2023...

Ճնշո՞ւմ, թե՞ մեդիա դաշտի առողջացում․ փորձագետները՝ վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու նախագծի մասին

Ճնշո՞ւմ, թե՞ մեդիա դաշտի առողջացում․ փորձագետները՝ վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու նախագծի մասին

26 Մայիս 2025 18:04

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և քաղաքագետ Դավիթ Հարությունովն Armenia Today-ին մեկնաբանել են Արդարադատության նախարարության նախագիծը, որով նախատեսվում...

Ընդդիմությունն ամեն ինչ կանի, որ մինչև ընտրությունները հասնի իշխանափոխության․ Դանիելյան

Ընդդիմությունն ամեն ինչ կանի, որ մինչև ընտրությունները հասնի իշխանափոխության․ Դանիելյան

23 Մայիս 2025 10:00

Իսրայելի հետ կարգավորո՞ւմ, թե՞ միջնորդություն Երևանի և Բաքվի միջև. արաբագետը բացատրել է ԱՄՆ-ի հայտարարությունը «Աբրահամյան համաձայնագրերի» մասին

Իսրայելի հետ կարգավորո՞ւմ, թե՞ միջնորդություն Երևանի և Բաքվի միջև. արաբագետը բացատրել է ԱՄՆ-ի հայտարարությունը «Աբրահամյան համաձայնագրերի» մասին

16 Մայիս 2025 18:38

Արաբագետ Արմեն Պետրոսյանն Armenia Today-ին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու...

Պետական աջակցություն չկա․ Մարգարյանը՝ Արցախյան համույթների գործունեությունը ՀՀ-ում շարունակելու մասին

Պետական աջակցություն չկա․ Մարգարյանը՝ Արցախյան համույթների գործունեությունը ՀՀ-ում շարունակելու մասին

15 Մայիս 2025 20:00

«Խեղդվում ենք, օդ չկա շնչելու», «աղտոտվածություն չենք նկատում». հարցում՝ Երևանում օդի որակի մասին

«Խեղդվում ենք, օդ չկա շնչելու», «աղտոտվածություն չենք նկատում». հարցում՝ Երևանում օդի որակի մասին

15 Մայիս 2025 16:30

Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի աղտոտվածության նվազեցման չորսամյա ծրագիր։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում օդի աղտոտվածության վերաբերյալ կարծիքներն «առասպել» էր անվանել։...

Ավելին
  • Լուրեր
«Լոկոմոտիվի» հետ մեկ չեմպիոնությունն ինձ համար ավելի թանկ է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ Թիկնիզյան

Տիկնիզյանը մոտ է սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելուն

02 Հունիս 2025 22:59
Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ

Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ

02 Հունիս 2025 22:28
Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

02 Հունիս 2025 21:12
Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

02 Հունիս 2025 20:36
Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

02 Հունիս 2025 19:57
Բերբոքը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները․ DW

Անալենա Բերբոքն ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ

02 Հունիս 2025 19:33
Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

02 Հունիս 2025 18:48
Պահանջում ենք 286 քաղաքացու ապօրինի տրամադրած վարկերը չեղարկել․ իրավապաշտպան

«Հայաստան» խմբակցությունից ընդունել են բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիներին

02 Հունիս 2025 18:30
Մայր Աթոռը դատապարտել է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի անցկացումը

Մայր Աթոռում Փաշինյանի հայտարարությունների քննարկման օրակարգով եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել

02 Հունիս 2025 18:27
Եկեղեցին մեր ինքնությունն է, այն թիրախավորելը գեղեցիկ երևույթ չէ․ արվեստաբան

Եկեղեցին մեր ինքնությունն է, այն թիրախավորելը գեղեցիկ երևույթ չէ․ արվեստաբան

02 Հունիս 2025 18:20
Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման. Զելենսկի

Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման. Զելենսկի

02 Հունիս 2025 18:17
«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

02 Հունիս 2025 18:02
Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է (ուղիղ)

Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է (ուղիղ)

02 Հունիս 2025 17:50
Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

02 Հունիս 2025 17:40
Ձերբակալվել է 11 անձ, 1-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից․ Կոստանյան

Իրավապահները պարզել են Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու մանրամասները

02 Հունիս 2025 17:26
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հունիսի 2-ին՝ ըստ ԿԲ տվյալների

02 Հունիս 2025 17:14
Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

02 Հունիս 2025 17:03
Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

02 Հունիս 2025 16:40
Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

02 Հունիս 2025 16:32
Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել կուսակցական գործունեությունը

Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել կուսակցական գործունեությունը

02 Հունիս 2025 15:21
Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ ԱԺՄ

Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ ԱԺՄ

02 Հունիս 2025 15:00
Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է․ ՍԱՏՄ

Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է․ ՍԱՏՄ

02 Հունիս 2025 14:41
Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

02 Հունիս 2025 14:26
Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

02 Հունիս 2025 13:59
Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

02 Հունիս 2025 13:47
Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու մաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. ակցիայի մասնակից

Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու մաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. ակցիայի մասնակից

02 Հունիս 2025 13:28
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից

Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից

02 Հունիս 2025 13:24
Փաշինյանը վերջնական հատել է «կարմիր գիծը». քաղաքացին՝ եկեղեցու վերաբերյալ քննադատությունների մասին

Փաշինյանը վերջնական հատել է «կարմիր գիծը». քաղաքացին՝ եկեղեցու վերաբերյալ քննադատությունների մասին

02 Հունիս 2025 13:18
Հայաստանում ռեժիմն ավտորիտար է, ժողովրդավարությունը՝ վտանգված․ Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

Հայաստանում ռեժիմն ավտորիտար է, ժողովրդավարությունը՝ վտանգված․ Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

02 Հունիս 2025 12:59
Դպրոցում չեն բացահայտել հոգեբանի առկայությունը․ աշակերտուհին՝ սովորողների հոգեկան առողջության մասին

Դպրոցում չեն բացահայտել հոգեբանի առկայությունը․ աշակերտուհին՝ սովորողների հոգեկան առողջության մասին

02 Հունիս 2025 12:32
«Լոկոմոտիվի» հետ մեկ չեմպիոնությունն ինձ համար ավելի թանկ է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ Թիկնիզյան
Սպորտ

Տիկնիզյանը մոտ է սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելուն

02 Հունիս 2025 22:59

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մոտ է սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելուն, հայտնում է Metaratings-ը: Նշվում է,...

ԿարդալDetails
Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ
Պատահար

Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ

02 Հունիս 2025 22:28

Երևանի Շենգավիթ թաղամասում հնչել են կրակրոցներ, կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ 2 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի»...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ