Դատարանը մերժել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից (Datalex.am):
Քոչարյանը 2025-ի հուլիսին հայց էր ներկայացրել դատարան Սիմոնյանի ֆեյսբուքյան և տելեգրամյան գրառման համար։ Սիմոնյանը գրել էր, որ «ոչ մի դատարան չի կարող փոխել այն համբավը, որն ինքն ունի»։ ԱԺ նախագահը հիշատակել էր նաև Քոչարյանի վերաբերյալ նախկինում արած «շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է» և «անգրագետ է» արտահայտությունները։
Քոչարյանը պահանջել էր պարտավորեցնել Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել տարածված տեղեկությունները, ներողություն խնդրել, ինչպես նաև վճարել 6 մլն դրամ՝ զրպարտության և 3 մլն դրամ՝ վիրավորանքի համար։ Դատարանը, սակայն, հայցն ամբողջությամբ մերժել է՝ գտնելով, որ վիճարկվող արտահայտությունները չեն պարունակում զրպարտության կամ վիրավորանքի իրավական հատկանիշներ։




































