ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի հոր՝ Ռոբերտ Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Գործի շրջանակում սպանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Ա.Խ.-ին և Ա.Ս.-ին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ՔԿ-ի վարկածով՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում Ա.Ս.-ն տարբեր հրազեններից կրակել էր Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ։ Վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր ստացած հրազենային վնասվածքներից։
Քննչական կոմիտեի վարկածով՝ Ա.Ս-ն ենթադրյալ հանցանքը կատարել է Ա.Խ.-ի օժանդակությամբ։
Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել սպանության, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, ինչպես նաև գույքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ա.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում և հայտարարվել է հետախուզում։






































