Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Նա գրանցել է երկամարտի 376 կգ արդյունք։ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է հաջորդաբար 165 կգ, 170 կգ և 173 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրել է միայն 203 կգ:
Հայաստանը ԵԱ-ում ավելի վաղ երկամարտի 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել:
Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին արժանացել էին 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը և 76 կգ քաշային Աննա Ամրոյանը։ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: