Հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Երևանում կկազմակերպվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես, Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա և Հաղթանակի կամուրջ խաչմերուկ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին կթույլատրվի խաչմերուկը հատել 1-ին երթևեկելի գոտուց ուղիղ և աջ, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ և ձախ ուղղություններով։
Բացի այդ, Արգիշտի փողոցից դեպի Իտալիա և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցները կկարողանան խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներից դեպի աջ՝ Գրիգոր Լուսավորիչ փողոց, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Իտալիայի փողոց:
Գրիգոր Լուսավորիչ փողոցից ձախ շրջադարձը դեպի Արգիշտիի փողոց արգելվել է: Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գոտիներից միայն դեպի ուղիղ՝ Գրիգոր Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ։
Նշվում է, որ Գրիգոր Լուսավորիչ Մաշտոցի պողոտա խաչմերուկ, դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ դեպի Մաշտոցի պողոտա, 2-րդ և 3-րդ գոտիներից ուղիղ դեպի Պարոնյան փողոց, իսկ 4-րդ և 5-րդ գոտիներից ձախ՝ դեպի Հաղթանակի կամուրջ։