Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հոկտեմբերի 5-ին հրաձգություն է տեղի ունեցել, արձակված շուրջ 100 կրակոցից տուժալ է առնվազն 16 անձ, հայտնում է Skynews-ը:
Հարձակման մեջ կասկածվող 60-ամյա տղամարդը ձերբակալվել է: Իրավապահները նշում են, որ կրակոցներն անխտիր իրականացվել են անցնող մեքենաների, այդ թվում՝ ոստիկանների մեքենաների ուղղությամբ։
Ըստ ոստիկանության՝ տղամարդը հոգեկան առողջության վերաբերյալ որևէ տվյալ չունի: Ոստիկանությունը դեռ չի հստակեցրել միջադեպի շարժառիթը:






































