Մյունխենի օդանավակայանում չեղարկվել է 17 չվերթ՝ օդային տարածքում նկատված անօդաչու թռչող սարքերի պատճառով, հայտնում է The Guardian-ը:
Աշխատանքները վերսկսվել են առավոտյան:
Շուրջ 3000 ուղևոր այս չեղարկումների հետևանքով տուժել է: Եվս 15 ժամանող չվերթ վերահասցեավորվել է գերմանական այլ քաղաքների օդանավակայաններ:
Այլ տեղեկություններ դեռևս հայտնի չեն:




































