ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին, հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բանակցություններին մասնակցել են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Ամերիկացի դիվանագետը Մոսկվա է ժամանել այսօր՝ վաղ առավոտյան։ Սա տարեսկզբից ի վեր դեսպանորդի հինգերորդ այցն է Ռուսաստան։ Այցելության սկզբում Ուիթքոֆը Դմիտրիևի հետ այցելել է Զարյադյե այգի։ Նա չի պատասխանել լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի բանակցություններից։
ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ հաստատել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել էր բացահայտել այցի օրակարգը։
Ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչն այցելել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։