Ադրբեջանն անտեսել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը Մոսկվայում, այդ մասին գրում է Trend գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Լրատվականը նշում է, որ Ադրբեջանը սովորաբար Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) նիստերին ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։
«Յագուբ Էյուբովը ներկա չի լինի այս միջոցառմանը։ Այս որոշման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ռուսների կողմից խոցված AZAL ինքնաթիռի դեպքը և ռուսական կողմի անպատրաստակամությունը՝ այդ խնդիրները լուծելու համար համարժեք քայլեր ձեռնարկելու», – գրում է գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել էին ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել։