Տասներկու թուրք զինվոր է մահացել Իրաքի հյուսիսում գտնվող քարանձավում որոնողական գործողության ընթացքում մեթանից թունավորվելու հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գործողության ժամանակ սպանված թուրք զինվորի մնացորդները հայտնաբերելու գործողության ժամանակ:
Քարանձավում գազի ազդեցությանը ենթարկված մյուս զինվորները նույնպես տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժման նպատակով, հայտնում են նախարարությունից: