Ֆրանսիայում մեղուների պարսը հարձակվել է մարդկանց վրա, 24 մարդ տուժել է, երեքը՝ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, հայտնում է BFMTV-ն:
Նշվում է, որ տուժածներից մեկի մոտ արձանագրվել է սրտի կանգ, սակայն հաջողվել է փրկել նրա կյանքը։
Հրապարակման համաձայն՝ փեթակները գտնվել են Կանտալ դեպարտամենտի Օրիլյակ քաղաքի հյուրանոցի տեռասում: Այժմ քննարկվում է քաղաքի կենտրոնում փեթակների արգելքի հնարավորությունը:
Մեղվաբուծական համայնքի ներկայացուցիչները միջադեպը համարում են հազվադեպ: Հավանական պատճառներից մեկը, նրանց խոսքով, ցեղատեսակի զարգացման պատճառով մեղուների վարքի փոփոխությունն է, որը կարող է հանգեցնել «վարքային թերությունների, այդ թվում՝ ագրեսիայի»:
Բացի այդ, մեղուների գրգռվածության պատճառ կարող էր լինել նաև մեղվաբույծի կողմից տարածքում հայտնաբերված ասիական եղջերուների առկայությունը, գրում է կայքը։