Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Թալիբների կողմից բերված Աֆղանստանի դրոշն առաջին անգամ փակցրել են Մոսկվայում դեսպանատան վրա։
Ապրիլի 17-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել էր գլխավոր դատախազի վարչական հայցադիմումը՝ ՌԴ-ում «Թալիբան» շարժման գործունեության արգելքի գործողությունը կասեցնելու մասին:
Ինչպես նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, «Թալիբանից» ահաբեկչական կարգավիճակի չեղարկումը ճանապարհ է բացում Քաբուլի հետ լիարժեք գործընկերության հաստատման համար, որն իրականացվում է ի շահ ռուս և աֆղան ժողովուրդների: