Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում խոսել է Իրանում Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելության վերսկսման անհրաժեշտության մասին։
«Այսօր ես ևս մեկ հեռախոսազրույց ունեցա Փեզեշքիանի հետ։ Ես նրան պատմեցի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակին հետևելու և Իրանում ԱԷՄԳ-ի աշխատանքը հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտության մասին՝ անհրաժեշտ թափանցիկությունն ապահովելու համար»,- գրել է Ֆրանսիայի նախագահը X-ում։
Նա նաև Փեզեշքիանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ «Իրանի միջուկային և բալիստիկ ծրագրերի հարցերը լուծելու համար»։ Մակրոնը նաև շեշտել է «հրադադարը հարգելու անհրաժեշտությունը»։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ, Իսրայելում՝ 24: