ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Իրանի ռեժիմի փոփոխությունը ողջունելի կլիներ:
Trurh social հարթակում գրառման մեջ նա նշել է. «Ռեժիմի փոփոխություն» տերմինի կիրառությունը քաղաքականապես ճիշտ չէ, բայց եթե Իրանի ներկայիս ռեժիմը չի կարողանում Իրանը կրկին մեծ դարձնել, ապա ինչո՞ւ ռեժիմի փոփոխություն տեղի չունենա»։
Նա նաև պնդել է, որ հունիսի 22-ին Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հասցված հարվածներն ահռելի վնաս են պատճառել՝ հղում անելով արբանյակային պատկերներին:
««Ավերում» բառը ճշգրիտ տերմինն է: Ամենամեծ վնասը տեղի է ունեցել գետնի մակարդակից շատ ցածր», – գրել է նա:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Հունիսի 22-ի գիշերն ԱՄՆ-ն հարձակվել էր Իրանի երեք միջուկային օբյեկտի վրա։