Իսրայելը հարվածել է Իրանի գլխավոր հեռարձակող Islamic Republic of Iran Broadcasting (IRIB) հեռուստառադիոընկերության կենտրոնակայանին, հայտնում է պետական հեռուստաընկերությունը։
Հարձակման պահը ֆիքսվել է ուղիղ եթերում։ Հարվածից հետո IRIB-ի հեռարձակումը կարճ ժամանակով դադարել է։
Fars գործակալության տվյալներով՝ Իրանի զինված ուժերը պատրաստվում են շատ հզոր հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան վերջինիս հարձակումների:
Իսրայելի բանակն ավելի ուշ հայտարարել Է Թեհրանում «Իրանի զինված ուժերի կոմունիկացիոն կենտրոնի» ուղղությամբ հարվածի մասին: Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի գործողությունները «հանցագործություն» է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրանական Կարմիր մահիկը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Թեհրանում տուժածներին օգնություն ցուցաբերող իրանցի փրկարարներին: Նշվում է, որ կազմակերպության երկու աշխատակից կարող էր զոհվել։
Իսրայելի և Իրանի միջև չորրորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները։ Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։