Մեծ Բրիտանիան լրացուցիչ կործանիչներ կուղարկի Մերձավոր Արևելքի իր բազաներ՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին, հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, ում խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը։
«Մենք ուժեր ենք տեղափոխում տարածաշրջան, այդ թվում՝ կործանիչներ։ Դա անհրաժեշտ է արտակարգ աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։
Սթարմերի ներկայացուցիչը հստակեցրել է, որ լրացուցիչ ինքնաթիռներն արդեն տեղակայված են տարածաշրջանում:
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Կարդացեք նաև՝