ԱՄՆ-ն նախապատրաստում է Իրաքում իր դեսպանատան մասնակի տարհանումը ՝ տարածաշրջանում անվտանգության ռիսկերի ավելացման պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան և իրաքյան աղբյուրներին:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն թույլ կտա իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներին լքել Մերձավոր Արևելքում տեղակայության վայրերը։
Աղբյուրները չեն հստակեցրել, թե անվտանգության ո՞ր սպառնալիքներն են նման որոշման պատճառ դարձել, իսկ հնարավոր տարհանման մասին հաղորդագրությունները հանգեցրել են նավթի գների ավելի քան 4 տոկոս աճի:
Մասնակի տարհանում է իրականացվում տարածաշրջանում լարվածության սրման պահին, որն առանց այդ էլ ներքաշված է Գազայի 18-ամսյա պատերազմի մեջ, ինչը մտահոգություններ է առաջացրել ավելի մեծ հակամարտության վերաբերյալ, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հանդես գալ Իրանի և նրա դաշնակիցների դեմ: