ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական ճանապարհով հարցի լուծման պատրաստակամության բացակայության համար, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Բայդենի վարչակազմի օրոք դա խելագարություն էր։ Նրանք այնքան շատ գումարներ ծախսեցին ամբողջ աշխարհում, բայց ընդհանրապես դիվանագիտությամբ չզբաղվեցին։ Նրանք 300 միլիարդ դոլար ուղարկեցին Ուկրաինային, բայց Բայդենը երբեք չի ստիպել Կիևին գնալ դիվանագիտական լուծման»,- ասել է նա։
ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը փորձում է լուծել ուկրաինական հակամարտությունը։
«Եթե մենք հաջողության հասնենք, շատ կյանքեր կփրկենք։ Եթե ոչ, միևնույն է, արժեր փորձել»,- նշել է նա։