Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մարել են Մոսկվայի Պերմսկայա փողոցի վարչական-պահեստային համալիրում բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մեկը՝ վիրավորվել, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունը հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Պերմսկայա փողոցի բազմահարկ վարչական-պահեստային համալիրում: Երրորդ հարկում հրդեհվել են սարքավորումներ և անձնական իրեր: Վերին հարկերից տարհանվել է 33 մարդ:
«Ըստ թարմացված տեղեկատվության, ցավոք, երկու մարդ մահացել է»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ 30 քառակուսի մետր տարածքի հրդեհը մարվել է ավելի քան 20 մասնագետի և 7 միավոր տեխնիկայի կողմից։