Կիևում ԱՄՆ դեսպանատունն Ուկրաինայի իր համաքաղաքացիներին խորհուրդ է տվել զգուշություն ցուցաբերել և պատրաստ լինել ապաստարաններ գտնելուն:
«Ներկայումս պահպանվում է խոշոր օդային հարձակումների վտանգը։ Կիևում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում համապատասխան զգուշություն ցուցաբերել»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
Դեսպանատունն իր համաքաղաքացիներին նաև խորհուրդ է տվել ուսումնասիրել այն վայրերը, որտեղ կարելի է պատսպարվել, «ունենալ ջրի, սննդի և դեղորայքի պաշար», ինչպես նաև հետևել բնակչության իրազեկման տեղական ռեսուրսներին:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում իրեն հայտնել է Ռուսաստանի շրջանների օդանավակայանների վրա Ուկրաինայի հարձակմանը պատասխան տալու մտադրության մասին: