Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Հինշտեյնն աշխատանքային խմբի հետ անցկացրած նիստում հայտնել է, որ շրջանի 576 բնակչի գտնվելու վայրը դեռևս անհայտ է, որոնց թվում 4 անչափահաս կա, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Նիստը վերաբերվել է, ուկրաինական ներխուժումից հետո տեղի բնակիչների անհետացման հետ կապված խնդրահարույց հարցերի քննարկմանը։
Նշվում է, որ գտնվել է 1290 մարդ, պարզվել է ևս 421-ի մոտավոր գտնվելու վայրը, 304 բնակիչ մահացել է։