Ամերիկյան Microsoft կորպորացիան վերջնականապես լքում է ռուսական շուկան, տեղեկանում ենք Федресурс պորտալում հրապարակված փաստաթղթից։
Նրա դուստր ձեռնարկությունը՝ Майкрософт рус ՍՊԸ-ն, պատրաստվում է սեփական սնանկության մասին դիմում ներկայացնել Մոսկվայի դատարան։
Microsoft-ը 2024 թվականի դեկտեմբերից 2025 թվականի հունվար ամիսներին փակել էր իր մասնաճյուղերն ու առանձնացված ստորաբաժանումները Ռուսաստանի 13 քաղաքում։
2024 Майкрософт рус-ը, ըստ Դաշնային հարկային ծառայության, ստացել էր 174,1 միլիոն ռուբլի զուտ շահույթ՝ 2023 թվականի 125,3 միլիոն ռուբլու դիմաց։