Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին հայտնել է, որ մերժել է ԱՄՆ-ի վերջին առաջարկը, որը վերաբերում է Գազայում նոր հրադադարին և պատանդների ազատ արձակման գործարքին։
Սպիտակ տունը հինգշաբթի օրը՝ մայիսի 29-ին, հայտարարել էր, որ Իսրայելը «հաստատել էր» ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի առաջարկը, և որ սպասում են ՀԱՄԱՍ-ի պաշտոնական արձագանքին։
Իսրայելական լրատվամիջոցները, վկայակոչելով տեղի պաշտոնյաներին, հայտնել են, որ համաձայն այս առաջարկի՝ ՀԱՄԱՍ-ը պետք է երկու փուլով վերադարձնի 10 պատանդի և 18 դի՝ փոխարենն ստանալով 60-օրյա հրադադար և իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի կալանավորների ազատ արձակում։
Խմբավորման պաշտոնյան, սակայն, նշել է, որ այս առաջարկը չի բավարարում իրենց հիմնական պահանջներին: Ըստ նրա՝ գործարքը հակասում է Ուիթկոֆի և ՀԱՄԱՍ-ի բանակցողների միջև նախկինում կայացած քննարկումներին։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։