Շագանակագեղձի քաղցկեղի պատճառով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին մնացել է 12-18 ամիս ապրելու, գրում է The Washington Free Beacon-ը՝ հղում անելով Սպիտակ տան նախկին բժիշկ և հանրապետական կոնգրեսական Ռոնի Ջեքսոնին։
«Հիվանդությունն արդեն բավականին զարգացած է»,- ասել է Ջեքսոնը՝ հավելելով, որ ԱՄՆ նախկին նախագահի բուժող բժիշկ Քևին Օ’Քոնորը «կամ ստել է ամերիկացի ժողովրդին, կամ էլ անգործունակ է»։
Ջեքսոնը ենթադրել է, որ Սպիտակ տունը, հնարավոր է, ախտորոշման մասին շատ ավելի վաղ է իմացել։
Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ Բայդենների ընտանիքն ունի «հանրությանը առողջապահական հարցերի վերաբերյալ մոլորեցնելու երկար պատմություն»։ Մասնավորապես, նրանք գրեթե երկու տարի թաքցրել են մի շարք հիվանդություններ։
Մայիսի 16-ին բժիշկները Բայդենի մոտ ախտորոշել էին շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև։ Բայդենը և նրա ընտանիքը բժիշկների հետ ուսումնասիրում են բուժման տարբերակները։