Վատիկանում հանդիպել են Հռոմի պապ Լեո XIV-ը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, փոխանցում է BBC-ն:
Վենսը Սուրբ աթոռում էր՝ մասնակցելու մայիսի 18-ին կայացած Հռոմի պապի գահակալության արարողությանը:
Սուրբ Աթոռը հայտարարել է, որ երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ԱՄՆ-ի և Վատիկանի միջև հարաբերությունների կապակցությամբ, քննարկել են նաև կրոնական ազատության և եկեղեցու ու պետության համագործակցության հարցեր, որին մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Ի վերջո, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում արդի միջազգային խնդիրների շուրջ՝ շեշտադրումով հակամարտության գոտիներում հումանիտար և միջազգային իրավունքի հարգման անհրաժեշտության վրա, ինչպես նաև կողմերի միջև բանակցային լուծումների օգտին»։
Վենսի խոսնակի խոսքով՝ պապական ընդունելությունը տևել է 45 րոպե և անցկացվել է դռնփակ՝ առանց լրագրողների ներկայության։
Կարդինալների ժողովը Հռոմի 267-րդ պապին ընտրել էր մայիսի 8-ին՝ երրորդ փորձից։