Իսպանական Կատալոնիայում «Էսպանյոլի» և «Բարսելոնայի» միջև ֆուտբոլի Իսպանիայի առաջնության խաղից առաջ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ է տուժել, հայտնել է Reuters-ը՝ տեղեկացնելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Էսպանյոլի» մարզադաշտի մոտ։ Վարորդը, ըստ իրավապահների, կորցրել է կառավարումը։
Մեքենայի վարորդը ձերբակալվել է, հավելել են ոստիկանությունից։
«Բարսելոնան» այդ խաղում հաղթել է 2։0 հաշվով։