Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում երկուշաբթի երեկոյան հրաձգություն և բախումներ են տեղի ունեցել, կա առնվազն 6 զոհ, հայտնում է Aljazeera-ն:
Միմյանց դեմ հանդես եկած զինված խմբավորումները փոխհրաձգության մեջ են մտել Լիբիայի նախագահական խորհրդին կից անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլիի սպանությունից հետո: Մայրաքաղաք Տրիպոլիում արտակարգ դրություն է սահմանվել:
ՄԱԿ-ը հյուսիսաֆրիկյան հանրապետությանը փոխհրաձգությունը դադարեցնելու և հանդարտություն պահպանելու կոչով է դիմել:
Ալ-Քիքլին մայրաքաղաքի ամենաազդեցիկ զինված առաջնորդներից մեկն էր և վերջերս հակասությունների մեջ էր մտել մի շարք մրցակից խմբավորումների հետ, այդ թվում՝ Միսրաթայի հետ կապված ուժերի։ Նրա գլխավորած միավորումը ենթարկվում է նախագահական խորհրդին, որն իշխանության էր եկել 2021 թվականին՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված գործընթացի արդյունքում: