ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հռոմի նորընտիր պապ Լեո XIV-ին։
«Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին, ով ընտրվել է Հռոմի պապ։ Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի պապն է»,- Truth Social-ում գրել է Թրամփը։
Հռոմի նոր պապին ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Վատիկանի միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ու փոխգործակցությունը հետագայում ևս կզարգանան քրիստոնեական արժեքների հիման վրա:
Այսօր ավելի վաղ Հռոմի նոր պապ էր ընտրվել կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն ԱՄՆ-ից։ Նա ընդունել է Լեո XIV անունը։ Կարդինալների ժողովը Հռոմի 267-րդ պապին ընտրել էր երրորդ փորձից։