Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ հրապարակման՝ Վուչիչի ինքնաթիռն ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել Ադրբեջանում՝ Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանի օդային տարածքում ռազմական գործողությունների պատճառով։
Վուչիչը մեկնում էր Ռուսաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։