Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խնդրել է իրեն ազատել պաշտոնից, հղում անելով տեղական լրատվամիջոցներին՝ գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Կադիրովը, որը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից, հույս է հայտնել, որ իր խնդրանքին կաջակցեն:
«Շատերը սխալ են հասկացել հրաժարականի մասին իմ խոսքերի իմաստը։ Որոշողը` կմնամ Չեչնիայի ղեկավարի պաշտոնում, թե ոչ, ես չեմ։ Այո՛, ես կարող եմ դիմել կամ առաջարկել։ Բայց անկախ նրանից՝ ինչպես եմ խոսում, ինչպես եմ խնդրում, այդպիսի որոշում կարող է կայացնել միայն մեկ մարդ՝ մեր գերագույն գլխավոր հրամանատարը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- նշել է Կադիրովը։
Պաշտոնից հեռանալու ցանկության պատճառների մասին նա, սակայն, չի խոսել:
Կադիրովը Ռուսաստանի ամենաերկարակյաց տարածքային ղեկավարն է։