Մայիսի 9-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ Ուկրաինային զինադադարի մասին Ռուսաստանի առաջարկը Կիևի հետ ուղիղ բանակցությունների մեկնարկն է ՝ առանց նախապայմանների, Ռիո դե Ժանեյրոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մեր առաջարկը, որը նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրել է, ուղղակի բանակցությունների մեկնարկն է՝ առանց նախապայմանների։ Հրադադարը (30 օրով, որն առաջարկում է Ուկրաինան – խմբ․) տվյալ իրավիճակում դիտարկվում է որպես նախապայման, որը կօգտագործվի Կիևի ռեժիմին հետագա աջակցության և նրա ռազմական կարողությունների ամրապնդման համար»,- ասել է նախարարը։
Նա մանրամասնել է, որ շփման գծի ողջ երկայնքով անհրաժեշտ է ապահովել ամենօրյա օբյեկտիվ թափանցիկ մոնիթորինգ:
«Մենք չենք տեսնում ազնիվ մոնիթորինգի հնարավորություն՝ այդ հրադադարի ազնիվ պահպանման համար»,- ընդգծել է Լավրովը:
ՌԴ նախագահն ապրիլի 28-ին Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ մայիսի 8-11-ը հրադադար էր հայտարարել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, առաջարկել էր 30-օրյա զինադադար հաստատել։