ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի կնքման հնարավորության մասին։
«Մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Կարծում եմ՝ գործարք կկնքվի։ Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա»,- Mehr-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ գործարք կնքելու դեպքում կողմերն «ինչ-որ բան կունենան և ստիպված չեն լինի ամենուր ռումբեր նետել»։
Ապրիլի 12-ին երկու երկրների ներկայացուցիչներն Օմանում անուղղակի բանակցություններ էին վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանը Վաշինգտոնին հայտնել էր, որ պատրաստ է սահմանափակել ուրանի հարստացումը, եթե իրեն տրվեն հուսալի երաշխիքներ, որ Թրամփը կրկին չի հրաժարվի գործարքից։ Վաշինգտոնը 2018-ին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում, միակողմանինորեն դուրս էր եկել միջուկային համաձայնագրից և սահմանափակումներ մտցրել Թեհրանի նկատմամբ:
Ապրիլի 19-ին Հռոմում անցկացվել էր Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Վաշինգտոնը դեռևս չի փորձել հատել Թեհրանի «կարմիր գծերը», և չի ձգտել բանակցային օրակարգում ներառել միջուկային ծրագրից դուրս հարցեր։ Ապրիլի 26-ին Օմանում ավարտվել էր ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երրորդ փուլը։