Կանադայի Վանկուվեր քաղաքում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է BBC-ն։
Նշվում է տասնյակ վիրավորների մասին։ Իրավապահներն առայժմ չեն հայտնում զոհերի ինքնությունը, սակայն ոստիկանությունը տեղեկացրել է, որ սպանվածների թվում նաև երեխաներ կան։
Իրավապահներն սպանության հոդվածով մեղադրանք են առաջադրել 30-ամյա տղամարդու, վերջինիս կալանավորել են։ Ըստ աղբյուրի՝ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։
Ապրիլի 26-ի երեկոյան Վանկուվերում ամենագնացի վարորդը համայնքային փառատոնի ժամանակ մեքենայով մխրճվել էր մարդկանց մեջ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին 9 զոհի մասին։