Աբխազիայի փոխվարչապետ է նշանակվել հայ համայնքի ներկայացուցիչ Վարազդատ Մինոսյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա նախկինում Աբխազիայի Հանրային պալատի անդամ էր և զբաղեցրել է տեղի հայ համայնքի փոխնախագահի պաշտոնը։
Նախագահ Բադրա Գյունբայի հրամանագրով փոխվարչապետ են դարձել նաև Ջանսուխ Նանբան, Տարաս Հագբան և Ռոբերտ Կյուտը, ով միաժամանակ շարունակում է ղեկավարել ՆԳՆ-ն։
Մինոսյանն ակտիվ հասարակական գործիչ է, մասնակցել է Հանրային պալատի աշխատանքներին և Աբխազիայի հայ համայնքի զարգացմանը։ 2020 թվականին նա ընտրվել է Աբխազիայի հայ համայնքի փոխնախագահ։ Համագումարին մասնակցել է ավելի քան 200 պատվիրակ, այդ թվում՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ և Ազգային ժողովի անդամներ։