Հանրահայտ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ցանկություն հայտնելով գնալ Ռուսաստան և դառնալ խաղաղության դեսպան, գրում է «Ռիա Նովոստին»։
«Բարև Ձեզ, պարոն Պուտին։ Մենք ցանկանում ենք գալ Ռուսաստան։ Մենք կփորձենք դա անել այնպես, ինչպես կարծում եք, որ ճիշտ է։ Ես ցանկանում եմ դառնալ խաղաղության դեսպան»,- նրա խոսքը մեջբերել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոն։
Դերասանի խոսքով՝ ինքը պատրաստ չէ Ռուսաստանի առաջնորդի հետ քաղաքականություն քննարկել, այլ ցանկանում է խոսել բացառապես «խաղաղության, սպորտի և երջանկության» մասին:
Կայքը նշում է, որ 2022 թվականի դեկտեմբերին դերասանն այցելել էր ուկրաինական Ուժգորոդի հիվանդանոց։ Ըստ ուկրաինական «Երկիր» պարբերականի՝ նա հիվանդանոցի աշխատակիցներին խնդրել էր չհրապարակել այցի պատճառները։