Հայոց ցեղասպանության նահատակ, Երանելի Ինգնատիոս Շուքրալահ Մալոյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի որոշմամբ կսրբադասվի, հայտնում է Vatican News-ը։
Մալոյանը Մարդին քաղաքի հայ կաթոլիկների առաջնորդն էր, որը զոհվել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։
1883-ին Մալոյանը Լիբանանում ձեռնադրվել էր քահանա, ստացել քրիստոնեական Իգնատիոս անունը և հայտնի էր դարձել որպես արաբերենի և թուրքերենի նշանավոր քարոզիչ։ Նա իր կյանքը նվիրել էր ծխական ծառայությանը և Սուրբ տեքստերի ուսումնասիրությանը՝ Եգիպտոսի Ալեքսանդրիայում։
1911 թվականին նա նշանակվել էր Մարդինի արքեպիսկոպոս, որտեղ քննարկվում էր երիտթուրքական շարժման իշխանության գալուց հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակը։ Թուրքիայի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո, համատարած հալածանքների ֆոնին, արքեպիսկոպոս Մալոյանը ձերբակալվել էր 13 քահանայի և 600 այլ քրիստոնյայի հետ միասին։
Մալոյանը և նրա համախոհները մահապատժի էին ենթարկվել 1915 թվականի հունիսի 3-ին, երբ հրաժարվել էին ուրանալ իրենց հավատքը։ 2001թ. հոկտեմբերի 7-ին նրան օրհնել էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը։ Այս օրը հայերը և քաղաքակիրթ ամբողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ հրեշավոր ոճրագործության զոհերի հիշատակին, որն ավելի քան մեկուկես միլիոն հայի կյանք էր խլել։
Armenia Today-ի խմբագրակազմը հավաքել է Ցեղասպանության վերաբերյալ առանցքային ուսումնասիրություններ, ինչպես նաև արվեստի գործեր և դժոխքի տանջանքներից փրկված մարդկանց հիշողություններ։