Շոումեն և կատակերգու Միխայիլ Գալուստյանը ԵՄ պատժամիջոցներն իր դեմ՝ անվանելով այն կատարյալ անակնկալ, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ մարդկանց ուրախություն պատճառող կատակերգուներն ու երգիծաբանները ենթարկվում են հալածանքների և պատժի:
«Սա ինձ համար լրիվ անակնկալ էր։ Երևում է, եվրոպացի քաղաքական գործիչներին ոչինչ չի մնում ծածկելու, եթե դերասաններն ու մշակույթի մարդիկ, կատակերգուներն ու երգիծաբանները, ովքեր ուրախություն և ժպիտներ են բերում մարդկանց, սկսել են հետապնդվել և պատժվել»,- ասել է Գալուստյանը։
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հաստատել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, որը ներառում էր ինչպես նոր տնտեսական, այնպես էլ անձնական սահմանափակումներ։ Գալուստյանն ընդգրկվել էր պատժամիջոցների ցուցակում՝ «Յունարմիա» շարժմանը մասնակցելու և ՌԴ նախագահի քաղաքականությանը բացահայտ աջակցության համար։