Գերմանիայի ամբողջ տարածքում փետրվարի 23-ին մեկնարկել են խորհրդարանական ընտրություններ, հայտնում է Associated Press-ը:
Գործակալությունը նշում է, որ ընտրությունների ելքերից, հավանաբար, կախված կլինի Եվրոպայի արձագանքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանն ուկրաինական ճգնաժամին, մայրցամաքում անվտանգության ապահովման խնդիրներին:
AP-ն հիշեցրել է, որ Գերմանիայի ընտրական համակարգը հազվադեպ է նախատեսում բացարձակ մեծամասնություն ունեցող որևէ կուսակցության հաղթանակ, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին երկու կամ ավելի կուսակցություն ստիպված կլինի իշխող կոալիցիա ձևավորել:
«Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ ոչ մի կուսակցություն ճնշող ժողովրդականություն չի վայելում քաղաքացիների շրջանում։ Հարցումներով առաջատարը Ֆրիդրիխ Մերցի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքն է, որին հաջորդում է «Այլընտրանք Գերմանիայի համար» քաղաքական ուժը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի անդամ է կանցլեր Օլաֆ Շոլցը:
2024 թվականի դեկտեմբերին Բունդեսթագն անվստահություն էր հայտնել կանցլեր Շոլցի կառավարությանը։ Գործող կառավարությունը Բունդեսթագում կորցրել էր մեծամասնությունն իշխող «Ազատ դեմոկրատական կուսակցության» (FDP) կոալիցիայից դուրս գալուց հետո։