Փետրվարի 13-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 36-ի, հայտնել է քաղաքային ոստիկանությունը։
Մյունխենի ոստիկանությունը չի բացառել, որ տուժածների թիվը կարող է աճել։
«Նրանցից 2-ը, այդ թվում՝ մեկ երեխա, ստացել են շատ ծանր, 8-ը՝ ծանր, 10-ը՝ միջին ծանրության վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերմանիայի Մյունխեն քաղաքում փետրվարի 13-ին ավտոմեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով 15 մարդ էր վիրավորվել։