Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում զանգվածային ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ Բեյրութը հրաժարվել է թույլատրել իրանական չվերթի վայրէջքը՝ չնայած նախնական թույլտվությանը, հայտնել է LBC-ն։
Նշվում է, որ Լիբանանի իշխանությունները Բեյրութի օդանավակայան թռիչքներ իրականացնելու թույլտվություն չեն տվել Mahan Air ավիաընկերության իրանական ինքնաթիռին։
Լիբանանի մի խումբ քաղաքացիներ դուրս են եկել փողոց և ի նշան բողոքի՝ փակել օդանավակայան տանող ճանապարհը, իրավիճակը շարունակում է լարված մնալ, հավելել է ԶԼՄ-ն։