ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում կոչ է արել փակել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը», հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Այո՛, փակեք: Նրանց այլևս ոչ ոք չի լսում, նրանք պարզապես արմատական ձախ խելագարներ են, որոնք խոսում են իրենք իրենց հետ»,- գրել է նա:
Գործարարն այսպես է արձագանքել օգտատերերից մեկի գրառմանը, որը մեջբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ռիչարդ Գրենելի խոսքերն այն մասին, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնն» ամերիկյան հարկատուների կողմից վճարվող լրատվամիջոցներ են, որոնք դարձել են անցյալի մասունք:
Մասկը հավելել է, որ այդ լրատվամիջոցները տարեկան միլիարդ դոլար են «այրում ամերիկացի հարկատուների գրպանից»։