Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացի նախագահ և «Արբատ» գումարտակի հայազգի հրամանատար Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սարգսյանը մահացել է հիվանդանոցում»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել են նաև հարազատները, ինչպես նաև Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
Իրավապահներն ավելի վաղ հայտնել էին, որ Սարգսյանը կլինիկական մահ է տարել և միացվել է արհեստական շնչառության ապարատին:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի Алые паруса էլիտար բնակելի համալիրի շքամուտքում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել էր 1 մարդ, վիրավորվել՝ 4-ը, այդ թվում՝ Սարգսյանը։
Նա ծնունդով Հայաստանից է, բայց երիտասարդ տարիքից սկսել է ապրել Ուկրաինայի արևելքում՝ Գորլովկայում։ 2022 թվականի սեպտեմբերին Սարգսյանը հայտարարել էր Դոնբասի «Վայրի դիվիզիայի» կազմում հայկական գումարտակի ստեղծման մասին։ 2023 թվականի ամռանը գումարտակը դարձել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության մաս։