Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Ռեյգանի ազգային օդանավակայանի մոտ 64 մարդ տեղափոխող ինքնաթիռը բախվել է ԱՄՆ բանակի ուղղաթիռին, հայտնել է CNN-ը։
Նշվում է առնվազն 4 տուժածի մասին, իսկ զոհերի վերաբերյալ դեռ տեղեկություն չկա։
Բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռը մոտենում էր թռիչքուղուն, հաղորդել է հեռուստաալիքը։
Ռեյգանի ազգային օդանավակայանում բոլոր թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են։