ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է բարձր մաքսատուրքեր սահմանել երկիր ներմուծվող մի քանի ապրանքատեսակի վրա, հայտնել է USA Today-ը։
Նա նախատեսում է բարձր մաքսատուրքեր սահմանել երկիր ներկրվող պողպատի, ալյումինի և պղնձի, ինչպես նաև համակարգչային չիպերի, կիսահաղորդիչների ու դեղագործական արտադրանքների վրա։
Նշվում է, որ Թրամփն այդ քայլով նպատակ ունի մեծացնել ու խթանել ԱՄՆ-ում նշված ապրանքների արտադրությունը:
«Ժամանակն է, որ ԱՄՆ-ն վերադառնա այն համակարգին, որը մեզ դարձրեց ավելի հարուստ և հզոր, քան երբևէ»,- ասել է Թրամփը։
Հունվարի 20-ին Թրամփը պաշտոնապես ստանձնել էր ԱՄՆ նախագահի պաշտոնը։ 2024 թվականի նոյեմբերի 6-ին նա հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։