Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել հայազգի ռուսաստանաբնակ ռեժիսոր Տիգրան Քեոսայանին:
Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Ավելի վաղ ռեժիսորի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը, հայտնել էր, որ նա կոմայի մեջ է ընկել կլինիկական մահից հետո։ Դերասան, ռեժիսոր և հեռուստահաղորդավարը 58 տարեկան է։