Թուրքիայի Քարտալկայա լեռնադահուկային կենտրոնում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, ևս 51 մարդ տուժել է, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Հրդեհի պահին, նախարարի խոսքով, հյուրանոցում հտնվել է 238 գրանցված հյուր։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 22-ը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել։
Հրդեհը բռնկվել էր հունվարի 21-ի գիշերը՝ 12-հարկանի փայտե հյուրանոցում, որը գտնվում է Բոլու նահանգի Քարտալկայա լեռնադահուկային կենտրոնում, և արագորեն ընդգրկել էր ամբողջ շենքը: Ավելի վաղ հայտնի էր դարձել 10 զոհի և 32 տուժածի մասին: