Բունդեսթագն անվստահություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությանը, հայտնում է Deutsche Welle-ն։
Ըստ հրատարակության՝ 394 պատգամավոր անվստահություն է հայտնել Շոլցին։ Բունդեսթագի 207 պատգամավոր անվանական քվեարկության ժամանակ աջակցել է կանցլերին, 116-ը ձեռնպահ է մնացել։
Շոլցը պետք է ստանար Բունդեսթագի անվստահության քվեն՝ Բունդեսթագի արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար։
Շոլցն առաջարկել է Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ցրել խորհրդարանը։ Տեսականորեն՝ Գերմանիայի նախագահն իր տրամադրության տակ ունի մինչև 21 օր՝ նման քայլի գնալու համար։
Գործող կառավարությունը Բունդեսթագում կորցրել էր մեծամասնությունն իշխող «Ազատ դեմոկրատական կուսակցության» (FDP) կոալիցիայից դուրս գալուց հետո։ Նոյեմբերի 6-ին Շոլցը հայտարարել էր Ֆինանսների նախարար և FDP-ի նախագահ Քրիստիան Լինդների պաշտոնանկության մասին, որից հետո գրեթե բոլոր լիբերալ նախարարները հայտարարել էին, որ ինքնակամ հրաժարական են տալու։ Այսպիսով՝ փլուզվեց Գերմանիայում իշխող «լուսացույցների կոալիցիան», որը բաղկացած էր SPD-ից, FDP-ից և Կանաչներից։