Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն ինֆեկցիայի պատճառով մասամբ կուրացել է։ Այս մասին արտիստը հայտնել է Instagram-ի իր էջի «Սթորի» բաժնում։
«Ամառվա ընթացքում ես պայքարում էի աչքի ծանր վարակի դեմ, որը, ցավոք, մի աչքս թողեց միայն մասնակի տեսողությամբ»,- գրել է Ջոնը:
Նա հավելել է, որ այժմ առողջանում է, սակայն ախտահարված աչքի վերականգնման գործընթացը շատ դանդաղ է ընթանում։ Երաժիշտը շնորհակալություն է հայտնել բժիշկների և բուժքույրերի թիմին, ինչպես նաև իր ընտանիքին՝ վերջին շաբաթների ընթացքում իրեն ցուցաբերած խնամքի համար։