Սիցիլիայի ափերի մոտ Bayesian սուպերզբոսանավի խորտակման հետևանքով մեկ մարդ է մահացել, վեցը, այդ թվում՝ բրիտանացի տեխնոլոգիական գործարար և մուլտիմիլիոնատեր Մայքլ Լինչը, անհետ կորել են, հայտնել է Sky News-ը։
Ըստ կայքի՝ նավը խորտակվել է օգոստոսի 19-ին Պալերմո քաղաքի մոտակայքում՝ փոթորկի ժամանակ։ Ինքնաթիռում գտնվել է 22 մարդ՝ 12 ուղևոր և անձնակազմի 10 անդամ։ Առափնյա պահպանությանը հաջողվել է փրկել 15 մարդու, այդ թվում՝ Լինչի կնոջն ու 1-ամյա դստերը։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Մայքլ Լինչին անվանում են բրիտանացի Բիլ Գեյթս: Նա Autonomy տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներից է, որը 2011 թվականին վաճառվել է ամերիկյան հսկա Hewlett-Packard-ին՝ մոտավորապես 11 միլիարդ դոլարով, նշել է լրատվականը։
Գործարարը մոտ 800 մլն դոլար է վաստակել Autonomy-ի վաճառքից։ Գործարքը երկարատև դատավարության պատճառ է դարձել։ ԱՄՆ-ում Լինչին մեղադրանք էր առաջադրվել խարդախության 15 կետով։ Լրատվականը նշել է, որ ձեռնարկատերն անհետացել է ընդամենը շաբաթներ անց, երբ Սան Ֆրանցիսկոյի դատարանն արդարացրել է նրան։