Իսրայելական բանակը հայտարարել է, որ էսկալացիայից հետո 48 ժամվա ընթացքում մոբիլիզացրել է 300 հազար պահեստազորի, հայտնում է Ռիա Նովոստին։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ժամկետների առումով սա ռեկորդային է։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։
Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում. ԶԼՄ
Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլի Չըրաղան պալատում, այլ ոչ թե նախագահ Դոլմաբահչեի աշխատանքային գրասենյակում, որտեղ կայացել...